Արցախի պետական համալսարան

46958050 1922696511184611 1561153683620626432 n   59koEAlR5SA   

ԱրՊՀ ՈւՀՏԱ և կարիերայի բաժնի հանրային միջոցառումների կազմակերպիչ Վահե Գալոյանը նոյեմբերի 22-ից 25-ը մասնակցել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքում կայացած «Դոբրոգրադ-2018» Հյուսիսային Կովկասի կամավորականների հավաքին:

Կամավորականների հավաքի շրջանակներում հասարակական գործունեություն ծավալող մասնակիցները կիսել են սոցիալական լավագույն ծրագրերի իրենց գաղափարները, փոխանակվել փորձով:LGXdjyIhEyg

ԱրՊՀ մասնակցի խոսքով, հավաքի նպատակն էր բարձրացնել հասարակական ակտիվիստների և կամավորականների կազմակերպչական, մեթոդական, խորհրդատվական, տեղեկատվական գործունեության մակարդակը, ինչպես նաև նպաստել այս ոլորտում նոր գործիքների կիրառմանը:

«Այսպիսի շփումները հնարավորություն են ստեղծում ծանոթանալու երիտասարդական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին, յուրացնել այլ երկրների փորձը, ինչպես նաև, իբրև Արցախի պատվիրակ, Արցախի անունը հնչեցնել միջազգային հարթակներում»,- նշել է Վ.Գալոյանը:

«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանը, ով նաև ԱրՊՀ դասախոս է, մասնակցելով հավաքին, կամավորականության վերաբերյալ թրեյնինգ կազմակերպելու համար խրախուսվել է մեդալով:

Հավաքի ընթացքում պատվիրակները մասնակցել են վարպետության դասերի, կլոր-սեղանների, սեմինար-քննարկումների:

 zhytHFAes9A