Արցախի պետական համալսարան

DSC 1832  DSC 1799

DSC 1797 DSC 1823

Նոյեմբերի 30-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական  դպրոցում մանկավարժություն և սպորտ ֆակուլտետի ՆՄՀ 4-րդ կուրսի ուսանողները փորձուսուցման շրջանակում նախադպրոցական խմբի աշակերտների մասնակցությամբ և խմբի դաստիարակ Լիլյա Գրիգորյանի աջակցությամբ կազմակերպել են  «Աշունը մեր լեռնաշխարհում»  խորագրով հաշվետու միջոցառում:

Ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ, ուսուցիչներ, ծնողներ: Միջոցառման ընթացքում երեխաները հանդես են եկել ասմունքով, երգով և պարային ֆլեշմոբովՆախադպրոցական խմբերի բաժանմունքի վարիչ  Գայանե Ազիզյանը և´ աշակերտներին, և´ ուսանողներին շնորհավորել է ստացված միջոցառման կապակցությամբ և մաղթել հաջողություններ ընտրած մասնագիտության ոլորտում:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժական կոլեկտիվին և ապագա մանկավարժներին` հորդորելով արժանի լինել կոչմանը, կրթել հոգեպես և բարոյապես մի սերունդ, որն արժանի կլինի մեր հայրենիքին:

Ուսանողուհի Անուշ Ապրեսյանը շնորհակալություն է հայտնել փորձուսուցման ղեկավարին` իրենց կողքին լինելու և աջակցելու համար, ինչպես նաև դաստիարակներին` փորձ ու գիտելիքներ փոխանցելու համար:

Ռոզա Աղաջանյանն իր խոսքում նշել է, որ փորձուսուցումը կարևոր դեր ունի  ուսանողների կայացման, մասնագիտական գիտելիքների ամրապնդման, խորացման և մասնագիտական հմտությունների ձևավորման հարցում:

Մերի Հարությունյան, լրագրություն 3-րդ կուրս

Լուսանկարները` Ինգա Գրիգորյանի, լրագրություն 3-րդ կուրս