Արցախի պետական համալսարան

47298333 757409631262185 4133710309330255872 o 47378570 757409607928854 2695629171274547200 o

47292052 757409771262171 1791135154958237696 o 47136664 757410097928805 2095444505686704128 o

Այս օրերին ԱրՊՀ ուսանողները մանկավարժական ակտիվ փորձուսուցում են անցնում հանրակրթական դպրոցներում: Ամփոփելով փորձուսուցման արդյունքները՝ բնագիտական ֆակուլտետի քիմիա 4-րդ կուրսի ուսանողները նոյեմբերի 30-ին Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N7 հիմնական դպրոցում կազմակերպել են միջոցառում՝ խաղ-վիկտորինայի ձևաչափով:

Աշակերտները միմյանց հետ մրցում էին քիմիայից ունեցած իրենց գիտելիքներով: Խաղ-վիկտորինայի ընթացքում աշակերտները հանդես են եկել նաև երաժշտական, ազգային պարերի կատարումներով:ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի քիմիայի բաժնի ուսանողներ Սոնա Ոսկանյանը, Յանա Բարսեղյանը, Գոհար Պետրոսյանը և Նարինե Մովսեսյանը գոհունակությամբ են խոսում փորձուսուցման ընթացքի մասին՝ նշելով, որ բուհում ստացած գիտելիքները լիարժեքորեն թույլ են տվել փորձուսուցման ընթացքում արդյունավետ դրսևորվելու:

Փորձուսուցման ղեկավար Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ ուսանողները ջանքեր չեն խնայել աշակերտների հետ տարվող աշխատանքների ժամանակ:

Քիմիայի ուսուցչուհի Լ.Շաքարյանը, ով նաև ժյուրիի կազմում էր, ցավով է նշում, որ տարեցտարի բնագիտական մասնագիտությունների գծով ուսանողների թիվը նվազում է:

« Պետք է քայլեր ձեռնարկել բնագիտական ֆակուլտետի դիմորդների թիվն ավելացնելու ուղղությամբ, քանի որ դպրոցներն, իսկապես, դրա կարիքն ունեն: Տարիներ շարունակ ԱրՊՀ ուսանողների փորձուսուցումն անցնում է հ. 7 դպրոցում: Միշտ էլ կարողանում են պատշաճ գիտելիքներ ցուցաբերել, ապահովել բուհ-դպրոց ակտիվ համագործակցություն»:

Քիմիա 4-րդ կուրսի ուսանողուհի Յանա Բարսեղյանը նպատակադրված է ընտրել այս մասնագիտությունը: Նրա խոսքով՝ միշտ էլ ձգտել է դառնալ քիմիայի ուսուցչուհի:

« Հույսերս արդարացված են: Շատ հաճելի էր երեխաների հետ աշխատելը, 7-րդ դպրոցի միջավայրը շատ ջերմ է, բոլորը շատ լավ են ընդունել մեզ, և այս փորձուսուցումը բեկումնային եղավ իմ կյանքում»,-նշել է նա:

Աննա Հայրապետյան, լրագրություն, 3-րդ կուրս

Լուսանկարները՝ Ինգա Գրիգորյանի, լրագրություն, 3-րդ կուրս