Արցախի պետական համալսարան

     Անցած շաբաթավերջին աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ պաշտոնական հանդիպումներ ունեցավ երկրի ղեկավարության հետ, այնուհետև Արցախի պետական համալսարանում նախարարները հանդիպեցին հանրապետության գիտակրթական ոլորտի պատասխանատուների հետ, ամփոփեցին կրթական բարեփոխումները` ուրվագծելով գերակա խնդիրների լուծման համար նոր միջոցառումներ և պատասխանելով հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին: Հանդիպման առաջին մասում ԼՂՀ ԿԳ նախարարը հակիրճ ներկայացրեց Արցախի կրթական համակարգում իրականացվող աշխատանքները: Ծավալված ակտիվ երկխոսության մեջ ամենահուզող հարցը հանրակրթության ծրագրերն ու դասագրքերն էին, դրանց մատչելիությունը: