Արցախի պետական համալսարան

IMG 1339 IMG 1352

IMG 1347  IMG 1354

ԱՀ Սահմանադրության ընդունման 12-րդ տարեդարձին ընդառաջ ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանի նախաձեռնութամբ իրավագիտություն մասնագիտությամբ սովորող մի խումբ ուսանողներ դասեր են վարել Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ. 3 դպրոցում:

Ուսանողները աշակերտներին ներկայացրել են Սահմանադրության էությունը, կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասություններն ու ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, ապա պատասխանել աշակերտների` իրավական դաշտի վերաբերյալ հնչեցված հարցադրումներին, պարզաբանել խնդիրներ:

Կարևորելով բուհ-դպրոց համագործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառումները` իրավունքի ամբիոնի վարիչը նշում է, որ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում պետք է ձևավորել հենց դպրոցական նստարանից:

«Այսպիսի հանդիպում-միջոցառումներով հնարավորություն է ստեղծվում երկուստեք բարելավելու մասնագիտական գիտելիքներն ու հանրային ելույթների փորձ ձեռք բերել` միաժամանակ նպատելով իրավագիտակցության մակարդակի ձևավորմանն ու բարձրացմանը»,- նշել է Ռ. Առուստամյանը: