Արցախի պետական համալսարան

IMG 1883 IMG 1898

IMG 1863 IMG 1912

Այսօր Ստեփանակերտում հարգել են 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, ռեկտոր Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ, հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին` հուշահամալիրում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսային մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժն ունեցել է 6.8 մագնիտուդ: Սպիտակ, Լենինական (Գյումրի) և Կիրովական (Վանաձոր) քաղաքները մեծ մարդկային կորուստներ են կրել, ավերվել են բազմաթիվ շենքեր, այլ կառույցներ, մոտակա գյուղեր։Պաշտոնական տվյալներով աղետալի երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 25 հազար մարդ: