Արցախի պետական համալսարան

48275658 762030604133421 3897162356983070720 n 48373877 762030490800099 7609383143027507200 n

48358569 762030484133433 5405512011859623936 n  47688068 762030564133425 7413978177057325056 n

Արցախի պետական համալսարանը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում բուհ-բանակ կապը: Այս շրջանակում դեկտեմբերի 8-ին մայր բուհի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ և աշակերտներ համերգային ծրագրով այցելել են N զորամաս՝ զինվորների առօրյային հետաքրքիր գույներ ավելացնելու նպատակով:

Միջոցառմանը, բացի մայր բուհի ուսանողներից, ընդգրկված էին նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սաները, աշակերտներ Ստեփանակերտի համար 1, 7, 8 դպրոցներից: Հայրենասիրական, ազգագրական կատարումներին լրացրին ելույթները, որոնք արժևորում էին հայ զինվորի սխրանքը, հայոց բանակի մարտունակությունն ու անպարտ ոգին: ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ողջունելով ՊԲ անձնակազմին, զինվորներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն: Նա կարևորել է բուհ-դպրոց-բանակ կապի ամրապնդումը՝ խորհրդանշական համարելով աշակերտ-ուսանող-զինվոր եռամիասնությունը. «Մեզ բոլորիս միավորում է մեր ամենաթանկ արժեքը՝ հայրենիքը, անառիկ պահելու գաղափարը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա գերխնդիր նպատակ՝ յուրովի նպաստել մեր հայրենիքի հաջողությանը, պետականության զարգացմանը և ապրել ստեղծարար կյանքով»:

«Նման միջոցառումները կարևոր են բանակ-հասարակություն կապը էլ ավելի ամրապնդելու համար: Զինվորները ոգևորվում են նման միջոցառումներով:Ցանկալի կլիներ, որ հաճախակի կազմակերպվեին նման այցելություններ, որովհետև նմանատիպ միջոցառումները բարձրացնում են զինվորների բարոյահոգեբանական վիճակը, տրամադրությունը, նպաստում զինվորական ծառայությանը»,- նշել է զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Հովիկ Սարգսյանը:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես է եկել նաև ՊԲ «Ասպետ» երգչախումբը: