Արցախի պետական համալսարան

IMG 2485 IMG 2486

IMG 2494 IMG 2499

Ըստ ուսումնական օրացույցի` ընթացիկ ստուգումների երկրորդ փուլը նախատեսված է կազմակերպել դեկտեմբերի 10-ից 21-ը: Մեկնարկը տրվել է այսօր, որի ընթացքի մասին էլ հետաքրքրվեցինք ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գ. Գասպարյանից:

«Դեռևս առաջին հոսքն է քննասենյակում, և այս պահի դրությամբ միջադեպեր և անհարգելի բացակայություններ չեն արձանագրվել: Ստուգումն ընթանում է հանգիստ մթնոլորտում»,- ասում է պատասխանատուն՝ հավելելով, որ քննությունների բնականոն ընթացքն ապահովելու համար նախապես իրականացվել են տեխնիկական և բովանդակային խմբագրումներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ի ոչ աշխատանքային օրը տեղափոխվել է նույն ամսվա 24-ը, այսինքն՝ դեկտեմբերի 10-ին նախատեսված ստուգումները կազմակերպվելու են դեկտեմբերի 24-ին: