Արցախի պետական համալսարան

IMG 2557 IMG 2519

IMG 2515 IMG 2565

Դեկտեմբերի 11-ին նշվում է լեռների միջազգային օրը, որի կապակցությամբ աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռուբինա Թովմասյանը նախաձեռնել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Մրցույթին մասնակցում էին աշխարհագրության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողական թիմերը, որոնք իրենց  գիտելիքներն ի ցույց դրեցին մրցութային երեք փուլերում:

«Այսօր աշխարհը նշում է լեռների միջազգային օրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի 2003 թվականի հունվարյան որոշմամբ: Օրը, որպես կանոն, նշանավորվում է տարաբնույթ միջոցառումներով, որոնց նպատակն է բոլորի ուշադրությունը հրավիրել լեռնային շրջանների զարգացման խնդիրների վրա: Մենք տոնը նախընտրել ենք նշանավորել ինտելեկտուալ մրցակցությամբ»,- նշել է Ռ. Թովմասյանը:

Ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին ֆակուլտետի ղեկավար կազմը, երեք փուլերից ստացված միավորների ամփոփման արդյունքում առավելագույն միավորներով հաղթող է ճանաչվել «Լեռնիկ» թիմը և խրախուսվել պատվոգրով: