Արցախի պետական համալսարան

IMG 9372

ԱրՊՀ դասախոսներ ֆ.մ.գ.թ., դոցենտ Գեորգի Սահակյանը, ֆ.մ.գ.թ., դոցենտ Լիանա Աբրահամյանը և մ.գ.թ., դոցենտ Լիանա Հայրապետյանը դեկտեմբերի 3-ից 7-ը մասնակցել են Հայ-Ռուսական համալսարանի 13-րդ ամենամյա գիտաժողովին:

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ՀՌՀ-ի 13-րդ գիտաժողովի բացման խոսքում նշել է, որ խորհրդային ժամանակաշրջանից Հայաստանում կուտակվել է գիտական հզոր պոտենցիալ, և մեկ շնչին բաժին ընկնող գիտական արտադրանքով Հայաստանն առաջատարների թվում է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում:

«Այն շեշտադրումը, որ մենք դնում ենք գիտության զարգացման նկատմամբ, կարծում եմ՝ էապես տարբերում է մեզ երկրում գործող համալսարաններից: Ես միշտ համարել եմ, որ համալսարան գոյություն չունի, եթե համալսարանում չկա գիտություն»,- ընդգծել է Ա. Դարբինյանը:

Գիտաժողովի մասնակից ԱրՊՀ պատվիրակները կարևորել են միջբուհական գիտական շփումներն ու մասնագիտական արդիական հիմնախնդիրների շուրջ բանավիճային քննարկումներին մասնակցությունը և գիտաժողովի աշխատանքները համարել արդյունավետ: