Արցախի պետական համալսարան

IMG 2925 IMG 2672

IMG 2758  IMG 2879

Դեկտեմբերի 12-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի և ուսխորհրդի նախաձեռնությամբ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները այցելել են Շուշիի «Շող» կենտրոն:

Այցի ընթացքում ուսանողները կենտրոնի սաների համար ներկայացրել են մշակութային ծրագիր, հանդես եկել երաժշտական և պարային համարներով, երեխաներին հանձնել նվերներ:

«Նման միջոցառումները բարոյահոգեբանական տեսանկյունից անչափ կարևոր են ուսանողների համար, քանզի այն ուսուցանող է և օգնում է, որպեսզի ուսանողը իր շահից բացի, կարողանա գնահատել նաև դիմացինի կարգավիճակը և ցույց տա համապատասխան վերաբերմունք: Լավ մասնագետ լինելուց բացի, կարևոր է լավ մարդ լինելը, ճիշտ արժեհամակարգ ունենալը և մարդը` մարդու համար սկզբունքով առաջնորդվելը»,-ասել է տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը:

Ինչպես նշում է «Շող» կենտրոնի համակարգող Դիանա Գալստյանը, կենտրոնում ընդգրկված են սոցիալական հիմնախնդիրներ ունեցող ընտանիքների դպրոցահասակ 30 երեխաներ:

«Երեխաները կենտրոն են հաճախում դպրոցի դասերի ավարտից հետո: Նրանք հանդիպում են սոցիալական աշխատողների և հոգեբանի հետ, իսկ անհրաժեշտության դեպքում անհատական հանդիպումներ են ունենում նշված մասնագետների հետ»:

46845676 375275419710784 2599276042459807744 nՀավելենք, որ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները պարբերաբար կամավորական և ճանաչողական աշխատանքներ են իրականացնում: Օրերս Գ. Իշխանյանի ղեկավարությամբ մի խումբ ուսանողներ այցելել են նաև Ապրիլյան պատերազմի զոհերից մեկի ընտանիք, ցուցաբերել նյութական համեստ օգնություն, նաև նվերներ մատուցել երեխաներին:

«Մենք պետք է ոչ միայն խոսքով, այլև գործով ցույց տանք, որ մեր խաղաղության և անվտանգության երաշխավորների ընտանիքները մեր ուշադրության կենտրոնում են»,- նշում է Լուիզա Միրզոյանը և հավելում, որ նմանատիպ ծրագրերը շարունակական կլինեն նաև առաջիկայում: