Արցախի պետական համալսարան

47689238 349156352301628 4330796806536429568 n 48362934 602248206896815 2819492849815388160 n

Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ուսանողներն օրերս այցելել են N զորամաս, հանդես եկել մշակութային ծրագրով և կազմակերպել ինտելեկտուալ խաղ:

48261435 209205350011573 541411164878274560 nՆախաձեռնությունը ուսանողական խորհրդի ակտիվ անդամներինն էր, որն իրականացավ ՊԲ աջակցությամբ: Այցի ընթացքում ուսանողները ներկայացրել են մշակութային ծրագիր, զինվորների հետ պարել ազգագրական պարերեր, ուժերը փորձել ինտելեկտուալ խաղում: Զինվորներին հանձնել են նաև ֆակուլտետի ուսանողների կողմից պատրաստած նվերներ, նամակներ` լավագույն մաղթանքներով: Ուսանողներն օրն ամփոփել են` զինվորների հետ մասնակցելով ճաշի:

48373621 312664069576450 4109961334911664128 nՈւսանողներն իրենց երախտագիտության խոսքն են հղել զորամասի սպայական կազմին, զինվորներին` հայրենիքի սահմաններն անառիկ պահելու և ջերմ ընդունելության համար: Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված նմանատիպ միջոցառումները, ֆակուլտետի պատասխանատուների հավաստմամբ, շարունակական են լինելու:

Էդիտա Առստամյան,

Բնագիտական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ