Արցախի պետական համալսարան

IMG 3383 IMG 3395

IMG 3446 IMG 3484

Ամփոփվել են նոյեմբերի 29-ին ԱրՊՀ-ում կայացած ինֆորմատիկայի օլիմպիադայի արդյունքները: Այսօր ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում պարգևատրվել են օլիմպիադայում բարձր միավորներ վաստակած մասնակիցները:

Օլիմպիադային մասնակցել են 40 ուսանող և աշակերտ` ԱրՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Կառավարման տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», Գրիգոր Նարեկացի համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությունների ուսանողներ, Ստեփանակերտի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և համար 8 դպրոցների աշակերտներ: Առավելագույն միավորներ են վաստակել ԱրՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Մեսրոպյանը, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Հովհաննիսյանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» 2-րդ կուրսի ուսանողուհի Լիա Ամիրխանյանը:

Բարձր միավորներ վաստակած ուսանողները ԱրՊՀ ռեկտորի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, իսկ ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտները` խրախուսվել են շնորհակալագրերով և գրքերով:

Օլիմպիադան արձագանք է գտել նաև Ստեփանակերտի որոշ գործատուների շրջանում, և «Ջոբս էլեկտրոնիկս», «Ինստիգեյթ մոբայլ», «Կապիտալ Սոֆթ» ընկերությունները նվերներով խրախուսել են ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներին և աշակերտներին:

Ինչպես նշեց ԱրՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը, այս օլիմպիադան նախորդ տարիներին կազմակերպածներից տարբերվում էր մասնակիցների քանակով և աշխարհագրությամբ:

«Օլիմպիադայի ընթացքում իրենց ուժերն են չափել ուսանողները և աշակերտները, ինչի շնորհիվ մենք փորձել ենք ամրապնդել բուհ-դպրոց համագործակցությունը: Այսպիսի հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, քանի որ ներկա իրավիճակը պահանջում է ՏՏ ոլորտի զարգացում: Կարծում եմ` օլիմպիադայի մասնակիցները կդառնան լավագույն մասնագետներ և կնպաստեն Արցախի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը»,-նշել է նա:

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը շնորհակալություն է հայտնել օլիմպիադայի կազմակերպիչներին, մասնակիցներին և աջակիցներին` հույս հայտնելով, որ նման միջոցառումները կնպաստեն դիմորդների շրջանում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրության և գիտելիքների խորացմանը: