Արցախի պետական համալսարան

48395383 769229086746906 8459647437680672768 n   48388123 769228776746937 99264953432670208 n

48394282 769229093413572 9207765504385613824 n   48378814 769228786746936 5389779933201432576 n

Դեկտեմբերի 20-ին ԱրՊՀ տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Շուշան Ասրյանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական սեմինարի ընթացքում ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են սոցիալական աջակցության և ապահովության հիմնահարցեր:

Բացելով միջոցառումը` տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը համապարփակ ներկայացրել է ետպատերազմյան շրջանում մեր հանրապետության որդեգրած սոցիալական քաղաքականությունը` նշելով, որ այսօր էլ ոլորտի հատկացումները բյուջեի գերակշիռ մասն են կազմում:

«Ներկայումս իրականացվող ավելի քան 150-ից ավելի սոցիալական ծրագրերով հանդերձ` մեր հանրապետությունում շարունակում է առկա մնալ սոցիալական լարվածությունը և պահանջում այն հաղթահարելու նոր մոտեցումներ»,- նշել է Ռ. Մանգասարյանը:

Կառավարում մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները քննարկվող թեմայի շրջանակներում ներկայացրել են սոցիալական աջակցության միջազգային փորձը, սոցիալական աջակցության մարմիններն ու օրենսդրությունը, ԱՀ սոցիալական աջակցության դաշտը, աջակցության ծրագրերը, սոցիալական աշխատողի դերն ու սոցիալական աջակցության համակարգի հիմնախնդիրները:

«Նման միջոցառումներով մենք նպատակ ունենք վերհանելու սոցիալական հիմնախնդիրները, որոնք կարող են դառնալ ապագա սոցիալական քաղաքականության թիրախը»,- քննարկվող խնդիրների արդիականությունը հիմնավորել է Շ. Ասրյանը` այն ներկայացնելով սոցիալական ոլորտում վարվող ներկայիս քաղաքականության համատեքստում:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության պատասխանատուները ողջունել են տնտեսագիտության ֆակուլտետի նախաձեռնողականությունն ու համագործակցությունը նախարարության հետ, անմիջականորեն մասնակցելով քննարկվող թեմաներին, մանրամասն ներկայացրել սոցիալական ծրագրերի բնույթն ու էությունը, ապա պատասխանել նաև հարցերին: