Արցախի պետական համալսարան

48405287 769251916744623 9160931806600495104 n   49013999 769251923411289 7095026496837779456 n

49013999 769251923411289 7095026496837779456 n   48393761 769251900077958 3027135844059185152 n

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան», որին մասնակցել են ԵՊՀ-ի, Հայ-Ռուսական, Գորիսի պետական և Արցախի պետական համալսարանների թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ հինգական ուսանող:

 

Օլիմպիադան բաղկացած էր մրցութային երեք օրերից: Առաջին օրը թիմերին տրվել են տեսական հարցեր, իսկ երկրորդ օրը թիմերը հանդես են եկել զեկուցումներով, որոնց թեմաները տրվել էին նախօրոք: 


Մրցութային առաջին և երկրորդ օրերին հավաքած միավորների արդյունքների հիման վրա երեք թիմեր մասնակցել են օլիմպիադայի վերջին փուլին, որտեղ ուսանողներն արդեն կիրառել են գործնական հմտություններ՝ իրականացնելով քիմիական փորձեր:

ԱրՊՀ-ն ներկայացնում էր «ՆԵՈՆ» թիմը, որի կազմում էին քիմիա 4-րդ կուրսի ուսանողուհիներ Սոնա Ոսկանյանը, Գոհար Պետրոսյանը, կենսաբանություն 3-րդ կուրսի ուսանողուհիներ Աննա Աբրահամյանը, Անի Առստամյանը և կենսաբանություն 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Պետրոսյանը:

ԱրՊՀ ուսանողները կարևորում են նման ձևաչափով միջբուհական մրցույթներին մասնակցությունը՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և ուսանողական միջբուհական շփումների սերտացման առումով:

Օլիմպիադայից առաջ ուսանողների համար դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Օլեգ Քամալյանը՝ ներկայացնելով քիմիական տարրերի Մենդելեևի պարբերական համակարգի նոր խմբագրված տարբերակը:

Սոնա Ոսկանյան,

քիմիա 4-րդ կուրս