Արցախի պետական համալսարան

IMG 3350

Դեկտեմբերի 20-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի 1-ին կուրսում տեղի է ունեցել բաց սեմինար-դաս հայ ժողովրդական բանահյուսություն դասընթացից` բ.գ.թ. դոցենտ Զինաիդա Բալայանի գլխավորությամբ:

Ուսանողները հանդես են եկել համերգային ծրագրով, որտեղ հնչել են հայ բանահյուսության պատառիկներ, երգ, պար, ասմունք: Զ.Բալայանը բացման խոսքում նշել է, որ հասել է իր նպատակին, որն էր`ուսանողների համար բացահայտել հայ ժողովրդի գրական հարուստ ժառանգության մի փոքր մասը, բանահյուսական հարստությունը:
Ներկա էին նաև ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Լ.Մարգարյանը: Նրանք իրենց խոսքում ընդգծել են հայ բանահյուսության ազգային, մշակութային նշանակությունը և կարևորել ուսանողների ստացած գիտելիքները նման կերպով ներկայացնելը:

Լուսինե Օհանջանյան, ՀԼԳ 1-ին կուրս