Ամփոփվել են «Տարվա լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները: Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Լևոնի Խաչատրյանին:
«Տարվա լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի նպատակը բարձր առաջադիմություն ունեցող, գիտահետազոտական, ստեղծագործական և այլ բնագավառներում նշանակալի հաջողություններ գրանցած, հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալած ուսանողների բացահայտումն ու խրախուսումն է: Նշված չափանիշներին այս տարի համապատասխանել է Դիանա Խաչատրյանը, ով նաև ԱրՊՀ ՈՒԽ նախագահն է: Հավելենք, որ մրցույթում հաղթող ճանաչված ուսանողուհին ԱՀ ԿԳՍ նախարարի կողմից կպարգևատրվի նախարարության դիպլոմով և գումարով: