Արցախի պետական համալսարան

IMG 4454 IMG 4456

IMG 4463  IMG 4472

Հունվարի 9-ին ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հանդիպում է ունեցել հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում պրոռեկտորը ներկայացրել է մայր բուհի կայացման պատմական ընթացքը, անդրադարձել ուսումնական գործընթացին, ուսանողության իրավունքներին և պարտականություններին՝ ուղղորդելով նրանց առաջնորդվել համալսարանում գործող կարգերով:

«Այսպիսի հանդիպում-քննարկումներով մենք հերթական անգամ ընդգծում ենք, որ առկա և հեռակա համակարգում սովորող ուսանողների համար ստեղծված են հավասար պայմաններ»,- ասել է պրոռեկտորը:

Այնուհետև նա ուսանողների հետ քննարկել է հարցեր, որոնց հետ վերջիններս առնչվում են ուսումնառության ընթացքում: