Արցախի պետական համալսարան

hrant Dinq

Երևի թե չկա մի հայ, ով Հրանտ Դինքի անունը լսելիս կորստյան ցավի և միաժամանակ հպարտության զգացում չունենա: Թուրքիայում հայերեն և թուրքերեն հրատարակվող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը պայքարող հայի տեսակ էր, ով իր ձայնով պատմական ճշմարտությունը լսելի էր դարձնում ոչ միայն թուրք ժողովրդին, այլ` ամբողջ աշխարհին: 2007 թվականի այսօրը` հունվարի 19-ին, ամենադաժան ձևով ընդհատեցին այդ ձայնը:

Դինքը համարձակ ու անվախ մի մտավորական էր, լրագրող, ով հայտնի է իր համարձակ ելույթներով ու հոդվածներով։ Նա այն համոզմունքինHrant dinq1 էր, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե պատերազմական ժամանակների հետևանք էր, ինչպես հաստատում էր Թուրքիայի պաշտոնական տեսակետը, այլև կանխամտածված ու ծրագրավորված կոտորած։ Դինքը իր այս համոզմունքների համար բազմիցս հալածվել է Թուրքիայում, 2005 թվականին դատապարտվել վեցամսյա պայմանական բանտարկության։ Այնուամենայնիվ, նա չի վախեցել հալածանքներից ու նորից շարունակել է իր գործունեությունը։ Նա ամեն կերպ փորձում էր լույս սփռել աղավաղվող պատմության վրա, բացել թուրք ժողովրդի աչքերը, ցանկանում էր, որ նրանք կարողանան դեմ առ դեմ կանգնել պատմական ճշմարտության առաջ։ Հրանտ Դինքը Թուրքիայում հայոց ճշմարտության ձայնը բարձրացնողն էր։ Նա մշտապես ընդգծում էր, որ թուրք ժողովուրդը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը` շեշտելով, որ դա հնարավոր կլինի, երբ Թուրքիան դառնա ժողովրդավար երկիր։ Բայց դա չի նշանակում, որ թուրք ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հային մոռացության կտա ցեղասպանության ենթարկված իր պապերին, իր սարսափելի անցյալն ու այդ սարսափելի անցյալի հեղինակներին։ Հրանտ Դինքը շեշտում էր այն հանգամանքը, որ ցեղասպանությունը պետք է ճանաչելի դարձնել ոչ թե Թուրքիայի կառավարությանը, այլ` թուրք ժողովրդին, քանի որ դա կնպաստի հետագայում ցեղասպանության՝ պետական մակարդակով ճանաչմանը։ Նա իր ամբողջ կյանքի
410e0daa401196fdcd3cb9337852f1d2ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, բայց, միևնույն է, մնում էր հանգիստ։ «Հրանտ Դինքը թուրքատյաց չէր երբեք, նա հայասեր էլ չէր, այլ հայ էր պարզապես»,- այսպես են բնութագրում Դինքին մտերիմները։ Նա պարզապես մեծ մարդասեր էր, դա գնահատում էին անգամ թուրքերը։ Եվ հենց այդ մարդասիրության, ճշմարտասիրության պատճառով էլ այսօր Հրանտ Դինքը չկա։ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության շենքի դիմաց, թուրք երիտասարդի արձակած կրակոցից սպանվեց Հրանտ Դինքը։ «Ակօս»-ի խմբագրության մոտ գտնվող ռեստորանի սեփականատերը, ով հանդես է եկել որպես վկա, ասել է, որ մարդասպանը եղել է մոտ 20 տարեկան, հագին եղել է ջինսե տաբատ, իսկ գլխին եղել է կեպի։Մարդասպանը, երբ լքելիս է եղել սպանության վայրը, բղավել է, որ ինքը սպանել է «գյավուրին»։Մարդասպանը՝ Օգյուն Սամաստը, իր տված ցուցմունքում ասել է, որ սպանությունը կատարել է անձնական դրդապատճառներով և որևիցե կազմակերպություն կապ չունի սպանության հետ։ Սակայն Սամաստի հորեղբոր խոսքերով` նա չէր կարող այս հանցագործությունը մենակ կատարել, 1240591548hrant-dink-istanbul2007քանի որ նա նույնիսկ լավ չի իմացել Ստամբուլը։ Թե՛ թուրքական և թե՛ հայկական լրատվամիջոցները Դինքի սպանությունը որակեցին որպես ազգային հողի վրա կատարված սպանություն։ Դինքի սպանությունից հետո հազարավոր թուրքեր բողոքի ցույցով անցել են Ստամբուլի փողոցներով՝ վանկարկելով՝ «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս Հայ ենք»։ Սակայն թուրքական պաշտոնական տեսակետը հաստատեց, որ սպանությունը ազգային հողի վրա չի կատարվել և այն որակեց որպես սովորական սպանություն։ 2012 թվականին դատարանը վերջնականապես հրապարակել է մեղադրյալների դատավճիռը, ըստ որի՝ Օգյուն Սամաստը մեղադրվել է սպանության և ապօրինի զենք պահելու մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։Կրելով պատժաչափի երկու երրորդը՝ պատիժը կարող է փոխարինվել պայմանական ազատազրկմամբ 2021 կամ 2022 թվականներին։ Թուրք գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, Ստամբուլում այցելելով Հրանտ Դինքի ընտանիքին, ասել է. «Ովքեր դիտարկում են մեզ որպես Թուրքիայի թշնամու, նրանք, ովքեր դիտարկում են Դինքին որպես դավաճանի, ամենամեծ մեղավորներն են։ Եվ վերջում, մենք բոլորս պատասխանատու ենք»։ Թուրք սցենարիստ Էրճան Մեհմետ Էրտեմն իր հարցազրույցներից մեկում այսպես է ասել. «Մինչև որ չլուսաբանվի Հրանտ Դինքի ոճիրը, ոչ ոք իրավունք չունի ճակատաբաց շրջելու այս երկրի մեջ»։

2018 թվականին Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով:

Հայ և օտարազգի անվանի մտավորականներ բարձր են գնահատել Հրանտ Դինքին ու նրա գործունեությունը: Իսկ բանաստեղծ Զահրատը այսպիսի տողեր է նվիրել նրան.

Աղաւնիները համոզեցին, ըսին, որ իրենց վրայ

չեն կրակեր. Հրանդ հաւատաց։ Թէպէտ երկչոտ՝

հաւատաց թէ աղաւնի մըն է։

Բայց կրակեցին։

Նախատեսած էր, մէկ քանի տարի առաջ ըսած էր ինծի.

«Իմ մահը պիտի ըլլայ ոտքի վրայ՝ կանգնած, ոչ թէ պառկած՝

անկողինի մէջ»։

Թող պառկի լոյսերու մէջ։

Եթէ մեզի հարցնէք, ան միշտ յաղթական պիտի կանգնի՝

անաղարտ արձանի մը պէս։/ «Հրանդ Տինքին», Զահրատ/:

                                                                                      Արև Բաբայան, լրագրություն, 4-րդ կուրս