Արցախի պետական համալսարան

IMG 4668   IMG 4751

IMG 4748   IMG 4784hp

Հունվարի 24-ին ԱրՊՀ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է համերգ` նվիրված Հայրենյաց պաշտպանի տոնին, որին ներկա էին ԱրՊՀ հեռակա և առկա համակարգում սովորող ուսանողներ, զինվորներ:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ողջունելով միջոցառման ներկաներին, շնորհավորական խոսք է ասել հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի և հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Նա կարևորել է հայրենյաց պաշտպանների հայրենանվեր առաքելությունը Արցախի պաշտպանության սուրբ գործում:

«Քանի որ առկա համակարգում սովորող ուսանողները գտնվում են արձակուրդում, ուստի այս միջոցառման կազմակերպման նպատակն էր ընդգրկել նաև հեռակա համակարգում սովորող ուսանողներին, նրանց ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր, բովանդակալից և մշակութաժամանցային ծրագրերով հագեցած»,-ասել է Վ. Յարամիշյանը:

ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի և ուսանողական խորհրդի համատեղությամբ կազմակերպված միջոցառմանը հայրենասիրական, ազգագրական կատարումներով հանդես են եկել ԱրՊՀ ուսանողները և ՊԲ «Ասպետ» համույթը:

Վերջում պրոռեկտորը շնորհակալագրեր է հանձնել «Ասպետ» համույթի տղաներին և Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին` Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը աջակցելու համար:

Հիշեցնենք, որ ԱՀ Ազգային ժողովը փոփոխություն է կատարել «ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքում. այսուհետ հունվարի 28-ը կնշվի նաև որպես Հայրենյաց պաշտպանի օր: Նախկինում նշվում էր փետրվարի 23-ին, որը կապված էր խորհրդային բանակի հետ: