Արցախի պետական համալսարան

IMG 3621 IMG 4148

ԱրՊՀ առկա ուսուցման համակարգի 2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն փետրվարի 4-ից: Ընթացիկ քննությունների առաջին փուլի ժամկետը, ըստ հաստատված ժամանակացույցի, մարտի 18-ից 29-ն է, երկրորդ փուլը՝ մայիսի 13-ից 24-ը:Ամփոփիչ քննությունների անցկացման ժամկետ է հաստատվել հունիսի 3-ից 14-ը:

Պարտքերի մարումն ընթանալու է 2 փուլով: 1-ին փուլը կանցկացվի հունիսի 17-21-ը, 2-րդ փուլը՝ օգոստոսի 20-26-ը:

Ավարտական կուրսերի համար ընթացիկ ստուգումների առաջին փուլ է սահմանվել փետրվարի 25-ից մարտի 1-ը, իսկ փորձուսուցում ունեցող խմբերինը` մարտի 18-22-ը: Ընթացիկ ստուգումների 2-րդ փուլը` մարտի 25-29-ը, իսկ փորձուսուցում ունեցող խմբերինը` ապրիլի 1-5-ը: Քննությունները` ապրիլի 8-12-ը, պարտքերի մարման առաջին փուլը` ապրիլի 15-19-ը, 2-րդը` ապրիլի 22-26-ը:

Ամփոփիչ ատեստավորման քննությունների և ավարտական աշխատանքների պաշտպանության ժամկետ է սահմանվել մայիսի 20-24-ը: