Արցախի պետական համալսարան

IMG 5055 IMG 5036

IMG 5016 IMG 5031

ԱրՊՀ և ՊՆ համագործակցության շրջանակներում այսօր` փետրվարի 4-ին, ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում մեկնարկել են սպա-հոգեբանների վերապատրաստման հավաք-դասընթացները, որոնք կտևեն վեց օր:

Դասընթացների մեկնարկին ներկա էին ԱՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, սպա-հոգեբաններ: Վ. Բալայանը, ողջունելով նախաձեռնությունն ու դասընթացի մասնակիցներին, իր խոսքում կարևորել է սպա-հոգեբանների դերը ԶՈւ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովման գործում:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշել է, որ դասընթացի շրջանակում հոգեբան-դասընթացավարների կողմից համապատասխան գիտելիքներ և հմտություններ կփոխանցվեն հավաքի մասնակիցներին: Նրա խոսքով` պարապմունքներն անց են կացվելու ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում և «Էմպատիա» հոգեբանական կենտրոնում:

Դասընթացի մասնակից սպա-հոգեբան Հայկ Գրիգորյանը կարևորել է նման հավաքների նշանակությունը` մասնագիտական նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու առումովՀետագայում դասախոսական կազմի տված դասախոսությունները կիրառում ենք և տեղայնացնելով` կարողանում ենք ճիշտ որոշումներ կայացնել հոգեբանական բարդ իրավիճակներում»:

Դասընթացի թեմաներն առավելապես առնչվում են ՊԲ-ում զինվորական կարգապահության վիճակին և ԱՀՏԱ կառույցի խնդիրներին, զինծառայողների հոգեվիճակին և դրանց կառավարմանը, ՊԲ զորամասերում 2018 թ. ընթացքում տեղի ունեցած ինքնասպանությունների և ինքնավնասումների դրդապատճառներին, զինվորական դաստիարակության էությանը, մեթոդներին, սկզբունքներին և հարակից մի շարք արդիական այլ խնդիրների, որոնք ընդգրկում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական և գիտագործնական պարապմունքներ:

Նշենք, որ դասընթացների շրջանակում նախատեսվում են նաև այցելություններ զորամասեր, որտեղ տեսական գիտելիքները կկիրառեն գործնականում: