Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ

22.12

2011

  Դեկտեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների հերթական մրցույթի արդյունքները: 

Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսված: Այս ընթացքում կրթաթոշակներ են ստացել 54 ուսանողներ: Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի 9 ուսանողներ: Կրթաթոշակի հավակնորդների ելույթներից հետո ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամ գումարի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ սահմանեց 3 ուսանողուհիների համար (Սվետլանա Ղլիջյան` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆլորա Սողոյան՝ Երևանի պետական համալսարան, Լիլիթ Սարգսյան` Արցախի պետական համալսարան):