Արցախի պետական համալսարան

IMG 5190 IMG 5169

IMG 5178 IMG 5156

ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողներն այցելել են Արցախի ՊԲ զորամասերից մեկը, հանդիպել սպա-հոգեբանների և զինվորների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մեթոդիստ Սերգեյ Ոսկանյանը: Սպա հոգեբանները ուսանողներին մանրամասն ծանոթացրել են զորամասում գործող հոգեբանական օգնության կենտրոնի աշխատանքներին և բաժիններին:

Ուսանողները ոգեշնչել են զինվորներին` ընդգծելով, որ հարկ եղած դեպքում իրենք պատրաստ են զենք վերցնել ու կանգնել նրանց կողքին:

«Մեր ուսանողների հետ հաճախակի ենք այցելում տարբեր զորամասեր: Այդպիսի այցերը արդյունավետ են երկուստեք. թե՛ զինվորների համար և թե՛ ուսանողների համար: Ուսանողները ծանոթանում են զորամասի առօրյային, հաղորդակցվում զինվորների հետ, ձեռք բերում անհրաժեշտ գիտելիքներ: Այս այցելության առիթը հոգեբանական աջակցության նրբություններին ծանոթանալն էր հենց տեղում` զորամասի հոգեբանական կենտրոնում, որին ներկա էին մեր ապագա հոգեբանները»,-ասում է մեթոդիստ և պահեստազորի փոխգնդապետ Սերգեյ Ոսկանյանը: