Արցախի պետական համալսարան

IMG 5496 IMG 5512

IMG 5483  IMG 5472

Փետրվարի 13-ին, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանին և լրագրող Կարեն Զաքարյանին: Քննարկվել են ուսումնական գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև համալսարանի ղեկավարությունը:

Շնորհակալություն հայտնելով հյուրերին Արցախի պետական համալսարան այցելելու համար` ռեկտորը կարևորել է Զորի Բալայանի հայանպաստ գործունեությունը հատկապես Արցախյան շարժման, ազգային-ազատագրական պայքարի տարիներին, Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված նրա ջանքերը:

Ռեկտորը ներկայացրել է նաև համալսարանի գիտակրթական ներկա գործընթացը, առկա խնդիրներն ու նախանշված ծրագրերը, որոնք ուղղված են համալսարանի գործունեության բոլոր ուղղություններով արդյունավետության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Զ. Բալայանը կարևորել է կրթության և գիտության դերը, Արցախի մայր բուհի գործունեությունը` ընդգծելով հատկապես բուհերում լեզուների ուսուցման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ձեռք է բերվել նաև նախնական պայմանավորվածություն` առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպման համար: Զ. Բալայանն իր գրքերն է նվիրել Արցախի պետական համալսարանին: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն էլ իր հեղինակային գրքերից է նվիրել հյուրերին:

Հանդիպումից հետո հյուրերը ԱրՊՀ ուսանողների հետ մասնակցել են Տյառնընդառաջի տոնին նվիրված միջոցառմանը:IMG 5541