Արցախի պետական համալսարան

IMG 5541 51770836 803219216681226 5172870577081286656 n

51895153 803219063347908 3782532952617910272 n  IMG 5544

Փետրվարի 13-ին ԱրՊՀ-ում նշվեց Տյառնընդառաջի տոնը: Արարողությանը մասնակցել են նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, համալսարանի ղեկավարությունը, ուսանողությունը:

52323680 803218376681310 6097193976366891008 nՈւսանողները տոնի առթիվ համալսարանի բակում տաղավար են պատրաստել, կազմակերպել հյուրասիրություն ազգային ուտեստներով՝ գաթա, աղանձ: Վերջինս Տրնդեզի սեղանի առատության և հարստության նշանն է:51904370 803217243348090 5909144180545814528 n

Ազգագրական կատարումների ներքո ուսանողները վառել են խարույկը, որը մաքրագործող և սրբագործող նշանակություն ունի, հանդես եկել ազգագրական պարերով:

Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր, իսկ 2019 թվականը՝ ընտանիքի տարի: