Արցախի պետական համալսարան

52642873 805686306434517 6937367228178235392 n 52487927 805686196434528 3310877502645207040 n

ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի քաղաքագիտություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները փետրվարի 4-ից փորձուսուցում են անցել Արցախի արտաքին գործերի նախարարությունում:

52033807 805686199767861 3845009690094206976 nԵրկու շաբաթ տևած փորձուսուցումը փետրվարի 15-ին հասավ իր տրամաբանական ավարտին: Ուսանողները հանդիպումներ են ունեցել արտգործնախարար Մասիս Մայիլյանի, փոխարտգործնախարարներ Ֆելիքս Խաչատրյանի և Արմինե Ալեքսանյանի, վարչությունների ղեկավարների և աշխատակիցների հետ:

51979952 805686296434518 8907002710016917504 n«Բացահայտումների, նոր ծանոթությունների ժամանակաշրջան էր մեզ համար: Փորձուսուցումը մեզ՝ ուսանողներիս համար նոր աշխարհի բացահայտում դարձավ: Ծանոթացանք կատարվող աշխատանքներին, արտգործնախարարության ծավալած գործունեությանը, աշխատանքում հանդիպող դժվարություններին: Հասկացանք, թե որտեղ և որ 52188174 805686193101195 1491333677349601280 nբնագավառում կարող ենք օգտագործել մեր ներուժը՝ նպաստելու մեր երկրի շենացմանն ու զարգացմանը», -ասում են ուսանողները և գոհունակություն հայտնում փորձուսուցման ընթացքից, արտգործնախարարության աշխատակիցներից, որոնք նպաստել են նրանց՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար:

Հավելենք, որ ուսանողների փորձուսուցումը շարունակվելու է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում:

Արմինե Պետրոսյան, քաղաքագիտություն 3-րդ կուրս