Արցախի պետական համալսարան

IMG 5679 IMG 5671

IMG 5685 IMG 5673

Փետրվարի 18-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում կազմակերպվել է «Գուշակի´ր գրողին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին բանասիրական ֆալուլտետի տարբեր մասնագիտության ուսանողներ:

Միջոցառման նախաձեռնողները հայոց լեզու և գրականության մասնագիտությամբ սովորող ուսանողներ Սոնա Մուսայելյանն ու Հերմինե Արզումանյանն են:

«Խաղի նպատակն էր բացահայտել ընթերցասեր բանասերներին: Մրցույթի կազմակերպման գաղափարը նոր չէ, պարզապես առիթ էինք փնտրում` այն կյանքի կոչելու: Կարծիք կա, որ այսօր երիտասարդությունը հեռացել է գրքից, ինչը անթույլատրելի եմ համարում բանասիրական ֆակուլտետում սովորողների պարագայում: Այս միջոցառումը ընթերցանությունը խթանելու նպատակ էր հետապնդում նաև»,-ասել է Սոնա Մուսայելյանը` նշելով, որ ինտելեկտուալ խաղը կազմակերպել են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 -ամյակի և մայրենիի օրվա առթիվ:

Հաղթող թիմը պարգևատրվել է պատվոգրով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները` գրքերով: