Արցախի պետական համալսարան

 IMG 5756 IMG 5716

IMG 5734 IMG 5714

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ուսանողները կազմակերպել են ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցում էին բնագիտական ֆակուլտետի տարբեր մասնագիտության ուսանողներ:

«Ինտելեկտուալ խաղը կազմակերպել ենք Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Նպատակն էր ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր, ստուգել մեր ուսանողների իմացության աստիճանը` հայ նշանավոր գրողի` Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի, գործունեության և ստեղծագործության վերաբերյալ»,- նշել է ուսանողուհի Անի Ավանեսյանը:

Խաղում ընդգրկված բոլոր հարցերը վերաբերում էին Հովհաննես Թումանյանի գրական-հասարակական և հայանպաստ գործունեությանը, կյանքի հետաքրքիր դրվագներին, ստեղծագործություններին:

Հաղթող թիմերը պարգևատրվել են պատվոգրերով: