Փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու տոն: Տոնը ԱրՊՀ-ում նշանավորվեց ուսանողներին գիրք նվիրելով:
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ գրքեր են նվիրվել ուսանողներին: Նախաձեռնության հեղինակը բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Մարգարյանն է, ում խոսքով, օրը առիթ է` ևս մեկ անգամ արժևորելու գիրքը, նրա նշանակությունը:
«Թեպետ տեխնոլոգիաների զարգացումը իր ազդեցությունն է ունենում գիրք ընթերցելու գործընթացին, այնուամենայնիվ ընթերցասերը միշտ էլ գիտի գնահատել գրքի արժեքը: Այսօր կան ընթերցասեր ուսանողներ, որոնց համար գիրք նվիրելու օրը իսկական տոն է: Շնորհավորում եմ բոլոր ընթերցասերներին տոնի, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի առթիվ և մաղթում միշտ գիտակցել գրքի արժեքն ու նշանակությունը»,-ասում է հայոց լեզու և գրականություն 3-րդ կուրսի ուսանողուհի, ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը: