Արցախի պետական համալսարան

52523823 806810182988796 7870836962184134656 n 52840171 806810326322115 2457429597843619840 n

52633983 806810419655439 8350611412174766080 n  52580017 806810226322125 4689900899055697920 n

ԱրՊՀ-ում շարունակվում են միջոցառումները` նվիրված մեծանուն գրող, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150- ամյակին: Այս անգամ միջոցառման նախաձեռնողները տնտեսագիտության ֆակուլտետի զբոսաշրջության մասնագիտությամբ սովորող ուսանողներն էին: Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել ասմունքով, պարային կատարմամբ:

«Չնայած մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ տիրում է համացանցի գերիշխանությունը, սակայն չի կարելի ասել, որ գիրքը կորցրել է իր արժեքը, ավելին` գնալով նորից բարձրանում է գրքի նշանակությունը մեր հասարակության մեջ»,- ասել է ուսանողուհի Անի Հայրապետյանը՝ ընդգծելով, որ գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, շնորհակալություն հայտնելով ուսանողներին միջոցառումը կազմակերպելու համար, նշել է. «Պատահական չէ, որ հենց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է նշվում գիրք նվիրելու օրը: Գիրքը մարդու ամենալավ, ամենահավատարիմ ընկերն է, որի միջոցով ստանում ենք գիտելիք, իսկ գիտելիքը ամենակարևոր ուժն է: Եթե ունես գիտելիք, ապա ունես արժևորման ճիշտ համակարգ, կարողանում ես ինքնահաստատվել, ինքնաքննադատել»: Նա նաև նշել է, որ այսօրվա երիտասարդները տեղեկատվությունը ստանում են հիմնականում համացանցից, և այս միջոցառմամբ փորձել են նրանց ուշադրությունը սևեռել դեպի տեղեկատվության ձեռքբերման և գիտելիքի կուտակման իրական աղբյուրը:

Ռ. Մանգասարյանը նաև կոչ է արել ուսանողներին միշտ ընթերցել նշանավոր գրողների ստեղծագործություննները:

Հետևելով օրվա խորհրդին` ուսանողները միմյանց գրքեր են նվիրել: