Արցախի պետական համալսարան

IMG 5787 IMG 5830

ԱրՊՀ ուսանողական ակտիվի հետ հանդիպում է ունեցել պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, քննարկել ուսանողությանը հուզող մի շարք խնդիրներ:

Նախանշված խնդիրներից առանձնացնելով հասարակական ակտիվության հաշվարկման ու գնահատման, ուսանողական կրթաթոշակների տրամադրման գործընթացը՝ պրոռեկտորը ուսանողության հետ տարվող աշխատանքները համակարգող կառույցների պատասխանատուներին և ուսանողների հասարակական ակտիվության հաշվարկումը վերահսկող մարմիններին կոչ է արել ցուցաբերել առավելագույն օբյեկտիվություն և առաջնորդվել համապատասխան ընթացակարգերով:

«Մեր խնդիրը, ըստ էության, գիտելիք տալն է: Սակայն, եթե գիտելիքը կարևոր է, ապա պակաս կարևոր չէ գիտելիքի կիրառումը գործնականում, ուստի ակտիվ կենսադիրք և առողջ մտածողություն ունեցող երիտասարդը կարող է խնդիր առաջադրել՝ միաժամանակ հետևողական լինելով դրանց լուծմանը»,- նշել է պրոռեկտորը:

Հանդիպման ընթացքում ուսանողներն իրենց տեսակետներն են հայտնել գործող կարգերի վերաբերյալ՝ միաժամանակ հանդես գալով դիտարկումներով և առաջարկություններով:

Նույն խնդրի կապակցությամբ Վ. Յարամիշյանը շահագրգիռ քննարկումներ է ունեցել նաև համապատասխան ընթացակարգերում ներգրավված ֆակուլտետային պատասխանատուների հետ:

Լսելով կողմերի դիտարկումները՝ պրոռեկտորը առկա խնդիրների վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել ինչպես ուսումնաօժանդակ կազմին, այնպես էլ ուսանողական կառույցներին: