Արցախի պետական համալսարան

IMG 6105 IMG 6059

IMG 6080  IMG 6089

Փետրվարի 20-ին բանասիրական ֆակուլտետում կայացավ Հովհաննես Թումանյանի 150 -ամյակին նվիրված հերթական գրական-գեղարվեստական ցերեկույթը:

Հայոց լեզու և գրականություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված ցերեկույթի ընթացքում վերարժևորվեց Թումանյան երևույթը, նրա տեղն ու դերը հայ գրականության պատմության համատեքստում:

«Թումանյանի կյանքի և ստեղծագործության բազմաթիվ դրվագների համադրմամբ նպատակ ունենք հերթական անգամ արժևորելու մեր ազգային ժառանգությունն ու պատշաճ մեկնաբանությամբ փոխանցել սերունդներին, որոնց կրթելու առաքելությունն ենք ստանձնել»,- ասել է ուսանողուհի Սոնա Մուսայելյանը:

Ուսանողների նախաձեռնությունը ողջունեցին և գնահատեցին գրականության և լրագրության ամբիոնի դասախոսները:

«Այսօր հերթական անգամ մեզ համոզեցիք, որ ի դեմս ձեզ` մենք կունենանք հուսալի մանկավարժներ, գրականագետներ և լեզվաբաններ, ովքեր ըստ էության են ընկալել ամենայն հայոց բանաստեղծին ու նրա ստեղծագործութունը»,- նշել է ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Աթայանը: