Արցախի պետական համալսարան

IMG 5944 IMG 5951

IMG 6007 IMG 6044

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ այսօր ԱրՊՀ գիտական գրադարանում կազմակերպվել է միջոցառում: Ողջունելով ներկաներին` գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը շնորհավորել է Հ. Թումանյանի 150-ամյակի առթիվ` նշելով, որ օրը առիթ է` ընթերցողին մերձեցնելու գրքի, ընթերցանության հետ:

Միջոցառման ընթացքում բանասիրական ֆակուլտետի ակտիվ ուսանողներն ասմունքել են Ամենայն հայոց բանաստեղծի նշանավոր ստեղծագործություններից, ներկայացրել նրա ծավալած գրական-հասարակական գործունեությունը, մեջբերել նշանավոր գրողների կարծիքները` Հովհաննես Թումանյանի մասին:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը, բ.գ.թ. Զարինե Սառաջյանը, ովքեր, կարևորելով տոնը, արժևորել են Հովհաննես Թումանյան գրողի ստեղծագործությունները, դրանք մշտապես ընթերցելու անհրաժեշտությունը: