Արցախի պետական համալսարան

IMG 6158 IMG 6144

IMG 6131 IMG 6134

Փետրվարի 20-ին ռեկտորի, պրոռեկտորի և ամբիոնների վարիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսումնական պլանների ձևավորման խնդիրներ:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը ամբիոնների վարիչներին է ներկայացրել հավատարմագրման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկի` արդի պահանջներին համապատասխանող մանկավարժական և ոչ մանկավարժական մասնագիտությունների ուսումնական պլանների ձևավորման անհրաժեշտությունը:

«Այսպիսի քննարկումների արդյունքում պետք է կարողանանք ձևավորել համընդգրկուն կրթական ծրագրեր, որոնք պետք է հիմք հանդիսանան հավատարմագրման ինստիտուցիոնալ փուլն անցնելու համար»,- նշել է ռեկտոր Արմեն Սարգսյանը: