Արցախի պետական համալսարան

IMG 6176 IMG 6182

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպել է բաց դասախոսություն՝ «Ուսանողների տարիքային առանձնահատկությունները և բուհական գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրները» թեմայով:

Դասախոսությունը վարել է հ.գ.թ., դոցենտ Վ. Յարամիշյանը: Բանախոսը ներկայացրել է բուհական գործունեության մեջ ուսանողների ներգրավման գործընթացի կառավարման ուղղությամբ ԱրՊՀ-ում իրականացվող միջոցառումների համակարգը, քննարկման համար ներկաներին առաջադրել հարմարման առկա խնդիրները և դրանով պայմանավորված՝ լուծման ենթակա հիմնախնդիրները: Քննարկվել է նաև տարիքային առանձնահատկությունների դերը ուսանողների սոցիալ-հոգեբանական հարմարման գործընթացում: Հանդիպումն անցավ անկաշկանդ, համագործակցային և ինտերակտիվ մթնոլորտում, որտեղ ուսանողները կարողացան պատասխաններ ստանալ նաև թեմային հարակից բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: