Արցախի պետական համալսարան

52451489 568069937001741 8654396136942993408 nԵրևանի պետական համալսարանը ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպում է «Անկախության սերնդի ձայնը» խորագիրը կրող երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե: Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝

Ստեղծագործական մրցույթ.

1. Գրական մրցույթ ( միայն էսսեի դեպքում պարտադիր են «Գիտելիքը լույս է» կամ «Ես սիրում եմ համալսարանը» թեմաները),

2.Կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ,

3.Կոմպոզիտորական մրցույթ

Կատարողական մրցույթ.

1.Երգի մրցույթ (անհատական կատարում, զուգերգ, խմբերգ),

2.Ասմունքի և թատերական մրցույթ (ներկայացում մինչև 15 րոպե),

3.Պարային մրցույթ (անհատական կատարում, զուգապար, խմբակային կատարում),

4.Գործիքային մրցույթ (անհատական և նվագախմբային կատարումներ):

Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին (հեռ.՝ 047 94 91 50)