Արցախի պետական համալսարան

 


Այսօր Արցախի մայր բուհում տեղի ունեցավ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների, կրթության և գիտության նախարարների,

Ստեփանակերտի քաղաքապետի, փրկարար ծառայության տնօրենի, ոստիկանության և հարկային ծառայության ներկայացուցիչների հանդիպումը ուղևորափոխադրողների, բեռնափոխադրողների, դասախոսների և ուսանողների հետ: Հանդիմպան գլխավոր թեմաներից էր ԼՂՀ և հատկապես Ստեփանակերտ քաղաքում ուղևորների ավտոբուսային կանոնավոր փոխադրումների և մարդատար տաքսի ավտոմոբիլներով բնակչության սպասարկման կազմակերպումը և արկա խախտումների պատճառումը: Խոսեցին նաև ավտոբուսների դասի փոխարինման, նրանց ծանրաբեռնվածության, սպասարկման մակարդակի բարձրացման, սանիտարական վիճակի, պատշաճ տեսքի մասին: Ստեփանակերտի քաղաքապետը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին: