Արցախի պետական համալսարան

IMG 6380 IMG 6370

IMG 6545 IMG 65271

Փետրվարի 25-ին մանկավարժության և սպորտի ֆակուլտետում ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական-գեղարվեստական միջոցառում` նվիրված Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակին:

Մանկավարժության բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ ներկայացրել են Պ. Սևակի կենսագրական, գրական-ստեղծագործական ուղին, նրա կենսագրությունից առանձնացրել հետարքիր հատվածներ, ապա ասմունքել բանաստեղծություններ, որոնք ուղեկցվել են ազգային նվագարանների նվագակցությամբ:

Ուսանողների ինքնուրույնությունն ու նախաձեռնությունը ողջունել և գնահատել են ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչն ու դասախոսները, ովքեր ևս հատվածներ են արտասանել Սևակի պոեզիայից:

«Ուրախ եմ, որ սևակյան բան ու բառով հիշեցրեցիք այն արժեքները, որոնք կան և պիտի լինեն: Սևակը այս սերնդի համար ևս շարունակում է ուղենիշ և չափանիշ լինել»,- ասել է Շ. Այդինյանը:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանը սևակյան պատգամով խոսք հղեց ուսանողներին՝ հորդորելով «մարդ լինել» ամենից և ամեն ինչի առաջ:

Միջոցառման ավարտին մասնակիցները ֆակուլտետի դեկանի կողմից ստացել են խորհրդանշական գրքեր: