Արցախի պետական համալսարան

IMG 6661 IMG 6666

IMG 6668  IMG 6678

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները հյուրընկալվել են ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում:

Աշակերտներին ուղղված խոսք ասացին ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Վ. Այդինյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Է. Բաղդասարյանը, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գ. Գասպարյանը, Լ և ՀԿ բաժնի պետ Զ. Սառաջյանը, հոգեբան Ա. Ավանեսյանը, Հրայր Սարկավագը և №11 դպրոցի ՄԿԱԳՏ Ա. Վերդյանը:

Հանդիպմանն ապագա ուսանողներին ներկայացվեց համալսարանի, մասնավորապես, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ստորաբաժանումների աշխատանքը, մասնագիտությունները, ուսանողական կառույցների գործունեությունը: Միջոցառման ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու առաջիկա բուհական ընդունելությունների կարգին, մասնագիտությունների ցանկին: Առանձին զրույցի թեմա էր մասնագիտական կողմնորոշման հարցը, հատկապես, մանկավարժական մասնագիտությունների կարևորման խնդիրը, նաև բուհական ուսումնառության ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորությունները:

«Նման ձևաչափով կազմակերպված հանդիպումներն, անկասկած, նպատակային են, քանի որ հնարավորություն են տալիս ապագա դիմորդներին և ուսանողներին ծանոթանալու մայր բուհին և բուհական կրթության առանձնահատկություններին: Հանդիպման մասնակիցների արձագանքները հավաստում են, որ միջոցառումը բավականին արդյունավետ էր և պետք է կրի շարունակական բնույթ»,-նշել է հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանը: