Փետրվարի 27-ին բանասիրական ֆակուլտետում թումանյանական հերթական տոնն էր, այս անգամ՝ «Դպրատուն» գրական-ուսանողական խմբակի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:
Դպրատան խմբագիր, գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներ տարբեր լեզուներով ներկայացրել են Թումանյանի բանաստեղծության գեղագիտությունը, համեմել դրանք երգ ու պարով, բեմադրությամբ:
Օրը մեկնարկել է թումանյանական շնչով. ուսանողները Թումանյանի հերոսների կերպավորմամբ շրջել են համալսարանի ստորաբաժանումներով, կուրսերով, ասմունքել Մեծ լոռեցու գործերից և գրքեր նվիրել համալսարանականներին:
Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունն արժևորող ելույթ է ունեցել Զ. Բալայանը և գրքեր նվիրել միջոցառման մասնակիցներին` հորդորելով միշտ հավատարիմ մնալ Ամենայն հայոց բանաստեղծի պատգամներին` խոսքով և գործով: