Արցախի պետական համալսարան

52953616 2091401644240101 2783208188709699584 n IMG 6993 

IMG 6946  IMG 6896

Փետրվարի 27-ին բանասիրական ֆակուլտետում թումանյանական հերթական տոնն էր, այս անգամ՝ «Դպրատուն» գրական-ուսանողական խմբակի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

Դպրատան խմբագիր, գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներ տարբեր լեզուներով ներկայացրել են Թումանյանի բանաստեղծության գեղագիտությունը, համեմել դրանք երգ ու պարով, բեմադրությամբ:

Օրը մեկնարկել է թումանյանական շնչով. ուսանողները Թումանյանի հերոսների կերպավորմամբ շրջել են համալսարանի ստորաբաժանումներով, կուրսերով, ասմունքել Մեծ լոռեցու գործերից և գրքեր նվիրել համալսարանականներին:

Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունն արժևորող ելույթ է ունեցել Զ. Բալայանը և գրքեր նվիրել միջոցառման մասնակիցներին` հորդորելով միշտ հավատարիմ մնալ Ամենայն հայոց բանաստեղծի պատգամներին` խոսքով և գործով: