Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի զարգացման ծրագրի համաձայն, հատկապես վերջին երկու տարիներին, մի շարք նոր մասնագիտական կաբինետներ են ստեղծել:

  Դրանցից  մասնավորապես կարելի է նշել հոգեբանության, պատմության և քաղաքագիտության, ռուսաց և օտար լեզուների կաբինետները: Իսկ բոլորովին վերջերս ուսանողական հանրակացարանի նկուղային հարկում բացված  լաբորատորիաներն ու համակարգչային կենտրոնը ճարտարագիտական ֆակուլտետի ուսանողներին հնարավորություն կընձեռնի օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից և ուսուցման նոր մեթոդներից: Գիտաուսումնական գործընթացը բարձր հիմքերի վրա դնելու, բարձրորակ մասնագետներ պատրաստելու և հարակից այլ հարցերի շուրջ է զրույցը ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Բաղունցի հետ:

§Երկրի կայուն առաջընթացը նախ և առաջ պայմանավորված է որակյալ կրթահամակարգով: Դրա տակ առաջին հերթին հասկանում ենք բարձրորակ մասնագետների թողարկում, ովքեր անմիջապես կարող են իրենց ծանրակշիռ դերն ունենալ տնտեսության զարգացման գործում¦,- ասաց Գագիկ Բաղունցը:

Վերջին տարիներին համալսարանում իրականացվող կազմակերպչական և գիտաուսումնական աշխատանքները երեք հիմնական ուղղվածություն ունեն. նյութատեխնիկական բազայի համալրում, որակյալ ուսուցման կազմակերպում, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում:

Հանրակացարանի նկուղային հարկի լավագույնս վերանորոգված ու կահավորված 5 սենյակները, հիրավի, աչք են շոյում: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը վերջերս համալսարան կատարած այցի ժամանակ ծանոթացել է նորաբաց կաբինետներին, որոնց վերանորոգումն իրականացվել է կառավարության աջակցությամբ:

Գործադիր իշխանության ղեկավարի այցը նոր ծրագրերի իրականացման հույս ներշնչեց. Արա Հարությունյանը խոստացավ լուծել նաև լաբորատորիաները սարքավորումներով զինելու խնդիրը: Իր հերթին Գ.Բաղունցը հավաստիացրեց, որ ձգտում են մասնագիտությունների ցանկը համապատասխանեցնել երկրի տնտեսությանն ահրաժեշտ ոլորտներին, ինչի համար  էլ վերչին երկու տարում ճարտարագիտական ֆակուլտետում բացվել են այնպիսի մասնագիտություններ, որոնք առնչվում են էներգետիկ համակարգին, հեռահաղորդակցությամբ… Իսկ §Լեռնային գործ¦ մասնագիտությամբ արդեն մագիստրանտներ են պատրաստում: Բարձրորակ մասնագետներ թողարկելու նպատակով Հայաստանից և ԱՊՀ երկրներից հրավիրվում են առաջատար մասնագետներ` դասախոսություններ կարդալու համար, ներդրվում արդյունավետ ծրագրեր…

§Ուզում եմ երախտագիտություն հայտնել Երևանի պետական ճարտարագիտական և հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների ղեկավարներին ու պրոֆեսորադասախոսական կազմին, որոնց հետ մենք սերտ կապերի մեջ ենք: Նրանք աջակցում են մեզ հատկապես համակարգչային ծրագրերի ձեռքբերման, մասնագիտական օժանդակության հարցում¦,- ասաց գագիկ Բաղունցը: Առանձին առարկաներ պետք է ուսուցանվեն կաբինետային համակարգով, ուսանողները պետք է օգտվեն  նոր տեխնոլոգիաներից, ժամանակակակից ուսուցման մեթոդներից: Գաղափարներ շատ կան, որոնց մասին առայժմ չենք ուզում բարձրաձայնել: Հուսով ենք` ավագ դպրոցի առաջին շրջանավարտները կդառնան մեր համալսարանի համար այն նյութը, որով կսկսենք որակյալ մասնագետներ պատրաստել:

Շրջանավարտների զբաղվածության հարցը նույնպես մայր բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել §Բեյզ Մեթլս¦, §Ղարաբաղ Տելեկոմ¦, §Արցախժներգո¦ ընկերությունների հետ: Բուհն այս ուղղություններով մասնագետներ է պատրաստում: Բացի այդ, ուսանողներն իրենց փորձուսումն անցնում են նշված ընկերություններում:

§Ընդհանուր աշխատանքի հիմքում գործում է փոխշահավետության սկզբունքը: Մենք փաստորեն այդ ձեռնարկությունների համար մասնագետներ ենք պատրաստում իրենց իսկ անմիջական աջակցությամբ: Իսկ այն միտքը, որ ավարտելուց հետո կունենան բարձր վարձատրվող աշխատանք` ուսանողների մոտ բարձրացնում է ուսման հանդեպ ակտիվությունը և պահանջվածության մակարդակը¦, -եզրափակեց Գագիկ Բաղունցը:

DSC00599DSC00601