Արցախի պետական համալսարան

IMG 7275 IMG 7292

 IMG 7279 IMG 7303

 Փետրվարի 28-ին ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը հարգանքի տուրք են մատուցել սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական իշխանությունների կողմից և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական` հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, հազարավոր փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ: