Արցախի պետական համալսարան

IMG 7329  IMG 7376

IMG 7389 IMG 7383

ԱրՊՀ-ում մեկնարկել են «Կառուցի´ր քո հաջողակ կարիերան» և «Հարցազրույցին մասնակցելու ունակություններ» թեմաներով դասընթացները, որոնք վարում են Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձագետներ Նանա Հովհաննիսյանը և Արտակ Ալոյանը: Դասընթացների կազմակերպման նախաձեռնությունը ԱրՊՀ ՈՒՀՏԱ և  կարիերայի բաժնինն է: 

 

«Դասընթացը մասնակիցներին հնարավոություն է տալիս քննարկելու և ձեռք բերելու աշխատաշուկայի համար այն հմտությունները, որոնք ակնկալում են գործատուները: Դասընթացը ներկայացնում է աշխատանքի տեղավորման հիմնական բաղադրիչները, թե ինչպես ձևավորել և զարգացնել ուժեղ պրոֆիլ և ներկայանալ աշխատաշուկայում»,- ասել է Նանա Հովհաննիսյանը` վստահեցնելով, որ այն օգտակար կլինի սկսնակ մասնագետների համար, ինչպես նաև ուսանողների, որոնք փնտրում են իրենց երազանքների աշխատանքը:

Ինչպես նշում է փորձագետը, դասընթացի նպատակներն են` սովորել տարբերվող ռեզյումե կազմելու սկզբունքները, իմանալ հարցազրույցի ընթացքում դրական տպավորություն ստեղծելու և աշխատանքի առաջարկ ստանալու գաղտնիքները, դուրս բերել անձի ուժեղ կողմերը և դրանք օգտագործել աշխատաշուկայում` տեսանելիությունը բարձրացնելու համար:

Կարևորելով հարցազրույցին մասնակցելու ունակությունները, դրանց նրբություններին տիրապետելու անհրաժեշտությունը ժամանակակից աշխարհում` Արտակ Ալոյանը նշել է. «Դասընթացը հաղորդակցային է և կենտրոնացած է մասնակցի ներուժային հմտությունների բացահայտման վրա, որի մեծ մասը կկազմի գործնական առաջադրանքներ, քննարկումներ և ձեռքբերված հմտությունների կիրառման սցենարներ»:

Մասնակից ուսանողները գոհունակություն են հայտնել դասընթացներից` ընդգծելով  դրանց անհրաժեշտությունն ու կարևորությունը ոչ ֆորմալ կրթություն ստանալու առումով: