Արցախի պետական համալսարան

IMG 7865 IMG 7814

IMG 7844 IMG 7795

Մարտի 1-ին ԱրՊՀ-ում կայացել է դասախոսություն-քննարկում՝ «Հանրային կարծիքի ուսումնասիրության կարևորությունն ու չափման մեթոդները» թեմայով, որը վարել է «Breavis» խորհրդատվական ընկերության հետազոտությունների բաժնի ղեկավար Հասմիկ Առաքելյանը:

Հասմիկ Առաքելյանը, կարևորելով նման դասընթացների հաճախակի կազմակերպումը, ընդգծել է տվյալ ոլորտի վերաբերյալ ունեցած տեսական գիտելիքների պրակտիկ կիրառման անհրաժեշտությունը: «Ուսանողները, որպես կանոն, միայն տեսական գիտելիքներ են ունենում և պրակտիկ դաշտում այդ ամենը կիրառելու համար անգամ տեսլականը չի տրվում: Տարիների փորձ ունեցող ընկերությունների համապատասխան մասնագետները նման հանդիպումների միջոցով կարողանում են ուղղորդել մասնակիցներին, թե իչպես կարող են նրանք օգտագործել ձեռք բերած տեսական գիտելիքները»,- ասել է նա` նշելով, որ թեմայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն ներառում է անհրաժեշտ բոլոր ներածական բաղադրիչները, որոնց միջոցով կարող են պատկերացում կազմել հանրային կարծիքի և սոցիոլոգիական հետազոտությունների մասին: