Արցախի պետական համալսարան

20190302 133807 20190302 133137

20190302 131715 20190302 132539

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների (փորձուսուցման մանկավարժ-հոգեբան Ժ. Սարգսյան) և Խ. Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի 9-րդ  դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպել է  միջոցառում` «Մի քիչ հոգեբանությունից» խորագրով:

Ուսանողներն աշակերտներին մատչելի ձևով ներկայացրել են հոգեբանության ծագման պատմությունը, թե ինչ է հոգեբանությունը` որպես գիտություն և նրա անհրաժեշտությունը մարդու կյանքում: Միջոցառումն ուներ նաև գեղարվեստական մաս. մասնակիցները հանդես են եկել պարով, ասմունքով:

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ժ. Բալայանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Լ. Մարգարյանը, ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ն. Առաքելյանը, փորձուսուցման ղեկավար Ի. Հակոբյանը, ուսուցիչներ, աշակերտներ: