Արցախի պետական համալսարան

IMG 8294 IMG 8225

IMG 8402  IMG 8410

Մարտի 5-ին կայացել է ԱրՊՀ խորհրդի նիստը, որի ընթացքում ներկաները լսել են համալսարանում 2017-2018 ուսումնական տարում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

IMG 8139Նիստը վարում էր խորհրդի նախագահ, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: 

Օրակարգի առաջին հարցը ԱրՊՀ ռեկտորի 2017-2018 ուսումնական տարում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունն էր, որը  ներկայացրել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: 2017-2018 ուսումնական տարում ԱրՊՀ-ն իր գործունեությունը կազմակերպել և իրականացրել է զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներին և նպատակներին համապատասխան` դրա առանցքում որպես գերխնդիր ունենալով կրթության որակի բարձրացումը, համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների` իրենց ձգտումներին ու ունակություններին համարժեք կրթություն ստանալու մատչելիության ապահովումը:

«Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին` կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում համալսարանը շարունակել է խթանել ուսանողների, դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը` իր նպաստը բերելով նաև երկրի պաշտպանունակության, հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բարեկեցության բարձրացմանը»,-մասնավորապես ասել է Ա. Սարգսյանը:

IMG 8163

 

Խոսելով կրթական գործընթացի մասին` ռեկտորը նշել է, որ իրականացվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերլուծություն և արդիականացում, հաստատվել են նորերը: ՀՀ առաջատար բուհերի հետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկը հենց մասնագիտական կրթական ծրագրերի պարբերաբար թարմացումն է:

«ԱրՊՀ հեռահար նպատակը որպես գիտական առաջատար օղակի կայացումն է, կրթական և գիտական գործունեության հավասարակշռումը, ինչը, սակայն, մեր պայմաններում անիրական են. որպես հիմնավորում ուզում եմ նշել 2018թ. նախահաշվում գիտական ծախսերին հատկացված գումարը` 2,7 մլն դրամ կամ ընդհանուրի 0,3%-ը: Գիտությունը երիտասարդ կադրերին չի հրապուրում, տնտեսությունից առանձին հետազոտական պատվերներ չենք ստանում, դրանից ստացված համալսարանի եկամուտները շարունակում են մնալ զրոյական, ՀՀ դրամաշնորհային ծրագրերին մեր դասախոսների մասնակցությունը` չիրականացված»,-խոսելով գիտական ոլորտում առկա խնդիրներից` նշում է IMG 8196ռեկտորը և հավելում, որ, այդուհանդերձ, աշխատանքներ կատարվել են խնդրի լուծման ուղղությամբ:Տարվա ընթացքում ԱրՊՀ-ում կազմակերպվել են դասախոսների և ուսանողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավել գիտաժողովներ, տարաբնույթ գիտական քննարկումներ և ընթերցումներ: Համագործակցության բնագավառում ևս համալսարանն արձանագրել է որոշակի հաջողություններ` գործընկեր բուհերի թիվը համալրելով նոր անուններով:

Բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում եղել ու մնում են համալսարանականների սոցիալական վիճակի բարելավման հարցերը:

Խորհուրդը ԱրՊՀ ռեկտորի 2017-2018 ուսումնական տարում կատարած աշխատանքը գնահատեց բավարար:

Հաջորդիվ խորհուրդը ի գիտություն է ընդունել ԱրՊՀ 2018թ. ֆինանսական տարվա արդյունքները և հաստատել ԱրՊՀ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի նախագիծը:

Խորհուրդը լսեց և հաստատեց նաև «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ ռազմավարական ծրագիրը (2019-2023թթ.), որը ներկայացրել էր IMG 8257ռեկտոր Արմեն Սարգսյանը: 
Նիստի ընթացքում Արցախի պետական համալսարանի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ  «Ոսկե մեդալ» է շնորհվել ԱՀ Ազգային վիճակագրության ծառայության նախագահ Մանուշ Մինասյանին, ով բուհը ղեկավարել է 2013-2018 թթ.:

Ողջունելով համալսարանում կատարված արդյունավետ աշխատանքը` ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը իր խոսքում կարևորել է կրթության և գիտության հանդեպ ուսանողներին մոտիվացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:Նախարարը դիպլոմով և պարգևավճարով խրախուսել է «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական փուլում հաղթող ճանաչված ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Խաչատրյանին և պատվոգրով ու պարգևավճարով` Շուշիի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի դիզայն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արտաշես Պետրոսյանին` «Մասնագիտական ձեռքբերումներ և հասարակական ակտիվություն» անվանակարգում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

Ամփոփելով նիստը` խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ բուհի համար որպես նպատակ սահմանվել է կրթության որակի բարձրացումը, և բոլոր գործողությունները պետք է բխեն այդ սկզբունքից: