Արցախի պետական համալսարան

53472629 413683962535439 6827423637427978240 n 53764612 263066817958932 1951163957074984960 n53238265 806344736409335 5725247622394937344 n 52020804 2412076272412022 5921017909693382656 n

Մարտի 6-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրություն ու հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ սովորող մի խումբ ուսանողներ, հանրության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, բ.գ.թ. Զարինե Սառաջյանի նախաձեռնությամբ, այցելել են «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն, հանդիպել խմբագիր Նորեկ Գասպարյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գրականության ու լրագրության վերաբերյալ տարբեր հարցեր: 52020804 2412076272412022 5921017909693382656 nՈղջույնի խոսքում Զ. Սառաջյանը նշել է, որ լրագրությունն ու գրականությունն իրար հետ սերտ կապված են, և ճիշտ չէ ասել, թե դրանք մեկը մյուսին խանգարում են: Ապա, մանրամասնելով հանդիպման նպատակը, ասել է՝ կարծիք կա, որ այսօր ընթերցողը հեռացել է գրքից, այսինքն` հասարակության քիչ մասն է գիրք ընթերցում, իսկ հանդիպման նպատակը արցախյան գրողներին և նրանց ստեղծագործություններին ևս մեկ անգամ ծանոթանալն է, տվյալ դեպքում` Նորեկ Գասպարյան գրողին ճանաչելն ու որպես թերթի խմբագիր և ժամանակակից գրող` հետագա համագործակցությունը խորացնելը:

53646197 564283124072341 4990589261641154560 nՆ. Գասպարյանը, խոսելով լրագրության և գրականության կապից, նշել է, որ լրագրությունն ապրելու միջոց է, իսկ գրականությունը՝ ապրելու ձև, առանց մեկի դժվար է մյուսի գոյությունը, առավել ևս` գրողի պարագայում:

«Հասարակությունն ինձ ավելի շատ ճանաչում է որպես լրագրող, ոչ թե` գրող, որովհետև հեռուստատեսությունում դեռ շատ տարիներ առաջ կար «Նահապետ» հաղորդումը, որը ես էի վարում, և մարդիկ մոռացան իմ անունն ու ինձ անվանում էին նահապետ: Իհարկե, դա հաճելի է, բայց, երբ ապրելուդ ձևը գրականությունն է, ինչ-որ տեղ դա նաև վիրավորական է, որ քեզ չեն ճանաչում որպես գրող, բայց ես գրում եմ ինքս ինձ համար: Ասեմ նաև, որ մեծ պատասխանատվություն եմ զգում ամեն մի տողը գրելիս, որովհետև, երբ դու գրիչ ես վերցնում, ուրեմն կարծիք ես հայտնում, պետք է զգույշ լինես»,-ասել է Ն. Գասպարյանը` հավելելով, որ գրողը չի ստեղծագործում այն ժամանակ, երբ իր կյանքում հարաբերական անդորր է, այսինքն` ոչ մի շարժ չկա. պետք է լինեն անկումներ և վերելքներ:

Հանդիպման վերջում Ն. Գասպարյանն ընծայագրով իր հեղինակային գրքերից նվիրել է ուսանողներին, ինչպես նաև խորհուրդներ տվել ապագա բանասերներին և լրագրողներին՝ հետագայում մասնագիտական գործունեություն ծավալելու համար:

Ուսանողները շնորհակալություն են հայտնել ջերմ ու հետաքրքիր հանդիպման համար, և ձեռք է բերվել պայմանավորվածություն` դառնալու թերթի ակտիվ թղթակիցներ:

Աննա Պետրոսյան, լրագրություն 3-րդ կուրս