Արցախի պետական համալսարան

53268246 1089093324629216 2715176392072364032 n

Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում` Կիմ Բախշիի մահվան կապակցությամբ: Կիմ Բախշին ապրել է գեղեցիկ, հագեցած կյանք, որի հիմնական մասը նա նվիրել է հայկական մշակույթի ուսումնասիրությանն ու հանրայնացմանը: Այդ գործունեության պսակը կարելի է համարել նրա «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը: Գրող և Հայաստանի ու Արցախի մեծ բարեկամ Կիմ Բախշիի հիշատակը միշտ վառ կմնա աշխարհի ողջ հայության սրտում: Բոլոր հարազատների և մերձավորների հետ կիսում ենք վիշտն ու մեծ մտավորականի կորստյան ցավը: